ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀՀ, ք․ Երևան
Երրորդ անձը (այսուհետ նաև՝ Պատվիրատու), որն ակցեպտավորել է համացանցում www.boxoq.am/www.boghoq.am հասցեում տեղադրված օֆերտան մի կողմից և «ՖԵՕ» ՍՊ ընկերությունը (ՀՎՀՀ՝ 06944746, գրանցման համար 26.110.03018 հասցե՝ Մամիկոնյանց 1ա շենք, 41 բնակարան) (այսուհետ նաև՝ Կատարող) մյուս կողմից, համատեղ հիշատակման դեպքում համապատասխանաբար անվանվելով «Կողմեր», կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր) հետևյալի մասին.
1․ Տերմիններ և սահմանումներ
1.1. Եթե Պայմանագրի տեքստից այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հիշատակվող հետևյալ հասկացությունները և սահմանումներն ունեն ստորև բերվող նշանակությունը.
Պատվեր՝ Պատվիրատուի կողմից Կայքի միջոցով պատշաճ ձևով կազմված բողոքարկման հայտի գրանցում՝ ինչը վկայում է այն մասին, որ Պատվիրատուն նպատակ ունի Կատարողի հետ կնքել գործարք՝ վարչական ակտը բողոքարկելու նպատակով:
Կայք՝ տեղեկատվության, գրաֆիկական էլեմենտների, պատկերների և մտավոր գործունեության այլ արդյունքների ամբողջություն, որի միջոցով ապահովվում է տեղեկատվության և գործողությունների իրականացման հասանելիությունը համացանցում www.boxoq.am/www.boghoq.am հասցեում։
Բողոքարկել ինքնուրույն՝ Կայքի միջոցով մատուցվող ծառայության տեսակ, որի օգնությամբ Պատվիրատուն կարող է գեներացնել բողոքարկման դիմումը արդեն իսկ լրացված Պատվիրատուի տվյալներով, ապա ինքնուրույն ուղարկել այն համապատասխան մարմնին։
1.2. Այլ տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
2․ Պայմանագրի առարկան
2․1 Սույն պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին՝ վերջինիս նկատմամբ կայացված վարչական ակտը վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու գործընթացում մատուցել հետևյալ ծառայությունները․
2․1․1 Պատրաստել վարչական մարմնին ներկայացվող դիմում-բողոք կամ ՀՀ վարչական դատարանին ներկայացվող հայցադիմում՝ Պատվիրատուի նկատմամբ նշանակված վարչական ակտը անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի վերաբերյալ։
2․1․2 Պատրաստել Պատվիրատուի նկատմամբ նշանակված վարչական ակտի վերադասության կամ դատական կարգով բողոքարկման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
- Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1 Կատարողը պարտավոր է․
2․1․1 Ծառայությունները մատուցել ամբողջ ծավալով և պատշաճ որակով։
2.1.2. Պատվիրատուի պահանջով տրամադրել տեղեկատվություն` Ծառայությունների մատուցման ընթացքի մասին։
2.2 Կատարողն իրավունք ունի՝
2.2.1 Ծառայությունների մատուցման ընթացքում Պատվիրատուից պահանջել և ստանալ Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկություններ:
2.3 Պատվիրատուն պարտավոր է՝
2․3․1 Ծանոթանալ սույն Պայմանագրի հետ յուրաքանչյուր անգամ Կայք հաճախելիս մինչև Կայքից օգտվելու պահը։
2․3․2 Խստիվ կատարել և պահպանել Կայքի օգտագործման կանոնները։
2․3․3 Կայքում նշել բացառապես հավաստի, ճիշտ և ամբողջական տեղեկատվություն և ոչ մի դեպքում Պատվիրատուին մոլորության մեջ չգցել։
2.3.4 Կատարողին տրամադրել նրա կողմից Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվություն։
2․4 Պատվիրատուն իրավունք ունի՝
2․4․1․ Ծառայությունների մատուցման ընթացքում Կատարողից պահանջել տեղեկատվություն Ծառայությունների մատուցման ընթացքի վերաբերյալ՝ առանց միջամտելու նրա գործունեությանը։
- Պայմանագրի գինը
3․1 Սույն Պայմանագրով Կատարողի կողմից մատուցվող Ծառայության ընդհանուր արժեքը կազմում է 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ՝ վարչական մարմին դիմում-բողոք ներկայացնելու ծառայության դեպքում և 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ դատարան հայցադիմում ներկայացնելու ծառայության դեպքում։
3.2 Պատվիրատուն իրեն մատուցված ծառայության դիմաց վճարում է Կայքում նշված եղանակով Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։
4․ Կողմերի պատասխանատվությունը
4․1 Կողմերը պատասխանատվություն են կրում ծառայության մատուցման՝ սույն Պայմանագրով սահմանված պահանջների պահպանման համար։
4․2 Պատվիրատուն պատասխանատու է իր կողմից Պատվերի ձևակերպման նպատակով տրամադրված տվյալների ճշտության և օրինականության համար։
4․3 Կատարողը չի երաշխավորում սույն Պայմանագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների շրջանակներում վարչական ակտի բողոքարկման դրական արդյունքը։
5․ Այլ պայմաններ
5․1 Սույն Պայմանագիրը, որի տեքստը մշտապես տեղակայված է համացանցում www.boxoq.am/www.boghoq.am հասցեում, պարունակում է Պայմանագրի բոլոր էական պայմանները և հանդիսանում է Կատարողի կողմից առաջարկ, կնքել Պատվիրատուի հետ Պայմանագիր, սույն Պայմանագրի տեքստում նշված պայմաններով: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համացանցն օգտագործելու միջոցով ծառայությունների մատուցման սույն Պայմանագրի տեքստը համարվում է հրապարակային օֆերտա:
5․2 Սույն Պայմանագիը համարվում է կնքված և ուժի մեջ է մտնում Կայքում Պատվիրատուի կողմից վարչական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկելու նպատակով բողոքարկման հայտը գրանցելու պահից:
5․3 Սույն Պայմանագրով նախատեսված չլինելու դեպքում դրանից ծագող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
6․ Կատարողի հասցեն և այլ վավերապայմաններ
Կատարող՝ «ՖԵՕ» ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 06944746,
գրանցման համար 26.110.03018
հասցե՝ Մամիկոնյանց 1ա շենք, 41 բնակարան
Տնօրեն՝ Արթուր Գևորգյան